Հայկական կոխ ըմբշամարտը ներկայացվել է Ուկրաինայի ազգային մարտարվեստի փառատոնում
Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում անցկացվում է Անատոլի Երմակի անվան 22-րդ միջազգային ռազմական եւ ավանդական մշակույթների փառատոնը, որին աջակցում է Ուկրաինայի երիտասարդության եւ սպորտի նախարարությունը:
Ինչպես հաղորդում է [url=http://ua-report.info/news/haykakan_kox_ymbshamarty_nerkayacvel_e_owkrainayowm_azgayin_martarvesti_paratonowm/2018-08-09-2038#.W2wBetUzbIV]AnalitikaUA.net-[/url]ը, Զապորոժիեի մարզի հայերի միությունը աջակցել է փառատոնի անցկացմանը, իսկ Մարիուպոլցի ըմբիշներ Տարոն Մակարյանը եւ Գենադի Կորխը հայկական կոխ ըմբշամարտը ներկայացրեցին բազմաթիվ ազգային մարտարվեստների շարքում:
Կայքը հիշեցնում է, որ օգոստոսի 17-19-ը Կիեւում կանցկացվի Անատոլի Երմակի անվան 22-րդ միջազգային փառատոնի վերջնական մասը, որտեղ նույնպես կներկայացվի հայկական կոխ ըմբշամարտը:
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում Ուկրաինայում սպորտի և սպորտսմենների աջակցությանը: Մարզական տարբեր միջոցառումների ընթացքում տրվում են մրցանակներ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի կողմից։