899 դիտում
18:50 24-06-2020
Ըմբշամարտը կմնա Օլիմպիական ծրագրում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտը դուրս չի մնա Փարիզ-2024-ի ծրագրից: Այդ մասին հայտարարել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչը:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ ՄՕԿ-ը բացառելու է հունահռոմեական ոճի ըմբշամարտը օլիմպիական ծրագրից: Այդ մասին հայտարարել էր UWW-ի անդամ, Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Նամիկ Ալիևը: Լալովիչը շեշտել է, որ Ալիևի խոսքերը գուցե լավ չեն վերծանել, քանի որ ՄՕԿ-ը նման մտադրություն չունի: Ավելին՝ UWW-ին և ՄՕԿ-ը սերտ համագործակցում են ըմբշամարտ մարզաձևի հարցում:
Ամեն ինչ արվում է դիտարժան պայքար, մեծ և արդար մրցակցություն ապահովելու համար: Լալովիչը նաև ընդգծել է, որ ըմբշամարտը դեռ երկար տարիներ կմնա Խաղերի ծրագրում:
Նշենք, որ 2013 թվականին ՄՕԿ-ը հայտարարել էր, որ 2020 թվականին կբացառի ըմբշամարտն Օլիմպիական խաղերի ծրագրից, քանի որ այն հեռացել էր օլիմպիական գաղափարներից: Սակայն ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նորընտիր նախագահ Լալովիչը արմատապես փոխեց ֆեդերացիայի գործելավոճը, անգամ՝ անունը: Ըմբշամարտը ամենահին մարզաձևն է Օլիմպիական խաղերում: Այն ներկայացված է եղել նաև ժամանակակից առաջին Օլիմպիական խաղերում՝ 1896 թվականին Աթենքում: Պատմության մեջ ըմբշամարտը 1 անգամ են բացառել խաղերից, և դա եղել է 1900 թվականին Փարիզի Օլիմպիական խաղերում:
2024 թվականին Փարիզը պատրաստվում է երկրորդ անգամ ընդունել քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը: Այն կկայանա հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը:
Նմանատիպ նյութեր
16064 դիտում
23:14 20-05-2017
Լեւոն Ջուլֆալակյան. Հուսով եմ, 2018 թվականից ըմբշամարտը նորից դիտարժան մարզաձեւ կդառնա
4205 դիտում
13:36 09-08-2018
Հայկական կոխ ըմբշամարտը ներկայացվել է Ուկրաինայի ազգային մարտարվեստի փառատոնում
1242 դիտում
21:15 23-05-2019
Բռնցքամարտը կմնա Տոկիո-2020-ի ծրագրում
Այս բաժնից
2800 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2323 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2620 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ