Պենտագոնը ապագա տիեզերական ուժերի համար հիմք է դնում
Պենտագոնը ապագա Տիեզերական ուժերի համար հիմք է դնում՝ հետևելով ԱՄՆ զինված ուժերի վեցերորդ ճյուղը ստեղծելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությանը, հաղորդում է [url=https://abcnews.go.com/Politics/pentagon-vice-president-lay-groundwork-future-space-force/story?id=57122728]ABCNews[/url]-ը:
Պենտագոնում ելույթ ունենալով՝ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է զանգվածային փոփոխությունների մասին, որոնք թույլ կտան Պաշտպանության նախարարությանը զբաղվել տիեզերական գործողություններով, նույնիսկ եթե Կոնգրեսը թույլ չտա Տիեզերական ուժերի առանձին բաժին ստեղծել:
«Ժամանակն է ԱՄՆ զինված ուժերի պատմության մեջ հաջորդ մեծագույն գլուխը գրել՝ պատրաստվել հաջորդ մարտի դաշտին: Ժամանակն է ստեղծել Միացյալ Նահանգների Տիեզերական ուժերը», - ասել է նա: «Մեր վարչակազմը շուտով միջոցներ կձեռնարկի այս առաջարկությունները իրականացնելու համար` 2020 թվականին Միացյալ Նահանգների Տիեզերական ուժերի վարչության ստեղծման նպատակով», - ավելացրել է նա:
Տիեզերական գործողությունների նոր ուժերը կկարողանան սովորեցնել, խթանել և պահել անձնակազմ, ներառյալ ինժեներների, գիտնականների, հետախուզական փորձագետների, օպերատորների և այլն: