Մոնղոլիայում ուղևորափոխադրող գնացքը դուրս է եկել գծերից
Մոնղոլիայի հարավ-արևմտյան հատվածում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից, մի քանի մարդ վիրավորվել է, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Առկա տվյալների համաձայն՝ գնացքում վթարի պահին եղել է 328 մարդ, զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Հայտնի չէ նաև, թե որ երկաթուղային ընկերությանն է պատկանել գնացքը:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան՝ տեղի ժամանակով մոտ 7:30-ին, ուղևորատար գնացքը Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան-Բատորից ուղևորվում էր երկրի հարավ-արևելք՝ Զամին Ուուդ:
Վթարի վայրում աշխատում են բժիշկներ և փրկարարներ, վիրավորներն ուղևորվել են հիվանդանոց: Միջադեպի պատճառը հայտնի չէ, իրականացվում է հետաքննություն: