5268 դիտում
14:07 12-08-2018
Իմ դեմ մահափորձը պատվիրել է Կոլումբիայի նախկին նախագահը. Նիկոլաս Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Կոլումբիայի նախկին նախագահ Խուան Մանուել Սանտոսը հրահանգել է օգոստոսի 4-ին իր դեմ մահափորձ իրականացնել: Այդ մասին Վենեսուելայի նախագահը հայտարարել է երկրի պետական հեռուստատեսության [url=http://vtv.mippci.gob.ve/venezuela-inicio-acciones-diplomaticas-para-que-ee-uu-y-colombia-entregen-a-autores-del-magnicidio-frustrado/]եթերում[/url]։
«Իմ քաղաքական և ֆիզիկական սպանությունը նախապատրաստվել է Կասա դե Նարինյոյում (նախագահական պալատում)՝ Բոգոտայում: Դա Խուան Մանուել Սանտոսն է եղել, ով վենեսուելական աջ թևի ընդդիմադիր քաղաքական գործիչների օգնությամբ հրահանգել է ինձ սպանել: Ոչ մի կասկած չունեմ դրա վերաբերյալ»,- հայտարարել է Մադուրոն:
Նրա կարծիքով՝ Կոլումբիայի նախկին ղեկավարը գործել է Վենեսուելայի խորհրդարանի ընդդիմադիր անդամ Խուլիո Բորխեսի հետ համատեղ, ով «ստանում է հրահանգները, ռեսուրսները, նյութատեխնիկական ապահովումը, աջակցությունը և ծրագիրը»:
Մադուրոն հավելել է, որ իր դեմ մահափորձի մի քանի մասնակիցներ փորձել են թաքնվել Պերուում:
«Մենք գիտենք, որ այդ ահաբեկիչների մի մասը մեկնել է Պերու՝ այնտեղ թաքնվելու կամ պաշտպանություն ստանալու համար: Ես կոչ եմ անում Պերուի իշխանություններին բռնել այդ ահաբեկիչներին և փոխանցել նրանց Վենեսուելայի իշխանություններին՝ միջազգային օրենքի համաձայն»,- ասել է երկրի ղեկավարը:
Նա հավելել է, որ արդեն հրահանգել է երկրի արտգործնախարարին համապատասխան դիմումն ուղարկել Պերուի իշխանություններին:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/08/05/1102431/]Հիշեցնենք[/url], որ օգոստոսի 5-ին Բոլիվարյան ազգային գվարդիայի կազմավորման 81-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ մայրաքաղաք Կարակասում տեղի է ունեցել պայթյուն:
Մադուրոն շտապ տարհանվել է, մի քանի զինվորական վնասվածքներ է ստացել:
Հիշեցնենք [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/05/1102441/]նաև[/url], որ Մադուրոյի դեմ իրագործված մահափորձի պատասխանատվությունը ստանձնել է վենեսուելական «Ֆլանելե զինվորներ» (Soldados de Franelas) զինված խմբավորումը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2650 դիտում
14:34 30-11-2024
Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին դեկտեմբերի 7-ին կվերաօծվի
2509 դիտում
23:23 29-11-2024
Փարիզի Աստվածամոր տաճարը մեկ շաբաթից կվերաբացվի
2836 դիտում
21:14 26-11-2024
Հայաստանը պետք է անցնի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանը. փոխնախարար