211652_close_icon
views-count2940 դիտում article-date 22:51 13-08-2018

Իսպանիայի ափերի մոտ 430 գաղթական է փրկվել

Իսպանիայի ափերի մոտ ավելի քան 430 միգրանտի են փրկել: Այս մասին հայտնել է Պիրենեյան թագավորության ծովային անվտանգության և փրկարար ծառայությունը: Ըստ տեղեկատվության՝ անօրինական ներգաղթյալներին օրվա ընթացքում հայտնաբերել են Ջիբրալթարի նեղուցում և Ալբորան ծովում: 2015 թվականին Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում հակամարտությունների ակտիվացման պատճառով շեշտակիորեն աճել է մարդկանց թիվը, ովքեր Եվրոպայում են հաստատվում այդ տարածքներից: Միջերկրածովյան երթուղին միգրանտների՝ Եվրոպա հասնելու հիմնական ուղին է, ըստ մասշտաբայնության երկրորդ ուղին անցնում է Բալկաններով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, 2018-ի սկզբի տվյալներով՝ միջերկրածովյան ճանապարհով Եվրոպա հասած միգրանտների ու փախստականների թիվը գերազանցել է 60 հազարը, ավելի քան 1500-ը մահացել են կամ անհետ կորել: Այդ թվում՝ ավելի քան 24.6 հազար անօրինական ներգաղթյալի ընդունել է Իսպանիան:

Նմանատիպ նյութեր