1869 դիտում
21:02 31-01-2015
Նավթով հարուստ Քիրքուքի վրա իսլամականների հարձակումը կարող է լինել նաև Թուրքիայի կողմից. արաբագետ
Արաբագետ Սարգիս Գրիգորյանն իր «ֆեյսբուքյան» էջում գրել է.
«Հունվարի 30-ի վաղ առավոտից «Իսլամական պետության» զինյալները 3 ուղղություններից հարձակվել էին Իրաքի Քիրքուքի վրա:
Քրդական փեշմերգան Քիրքուքն (որը մինչ այդ համարվում էր վիճելի տարածք, այս տարածքների նկատմամբ նաև Թուրքիան ուներ որոշակի նկրտումներ) ամբողջությամբ վերցրել էր անցած տարվա հունիսին, երբ «Իսլամական պետության» զինյալները գրավեցին հյուսիս ընկած Մոսուլ քաղաքը:
Երեկվա Քիրքուքի վրա իսլամականների հարձակումը լավ ծրագրավորված և մշակված գործողություններ էին: Թուրքական իշխանությունների պահվածքը սիրիական Քոբանիի հետ կապված, վերջին օրերին քրդական զինված ստորաբաժանումների հաջող ռազմական գործողությունները «Իսլամական պետության» զինյալների դեմ Սիրիայի հյուսիսային քրդաբնակ վերոհիշյալ հատվածում, Քոբանիի ազատագրումը քրդերի կողմից և այլն փայլուն հնարավորություն են տալիս «Իսլամական պետության» զինյալների ակտիվության, ինչպես նաև այդ ակտիվությունն ուղղորդելու համար դեպի այլ ռազմաճակատներ:
Հետևաբար, նավթով հարուստ Քիրքուքի վրա իսլամականների հարձակումը կարող է ուղղորդված լինել նաև Թուրքիայի կողմից»:
Նմանատիպ նյութեր
4482 դիտում
09:33 14-08-2018
Կասպից ծովի նավթով հարուստ ընդերքը կիսելու շուրջ բանակցություններն առջևում են․ «Ամերիկայի ձայն»
1183 դիտում
13:49 02-02-2014
Սիրիայում սպանվել է իսլամականների առաջնորդներից մեկը
1730 դիտում
12:03 10-09-2014
Իսլամականների դեմ պատերազմ մղելու համար Օբամային անհրաժեշտ չէ Կոնգրեսի թույլտվությունը
Այս բաժնից
448 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
472 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1084 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN