211652_close_icon
views-count15650 դիտում article-date 16:57 15-08-2018

Նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանը ազատվել է Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից

Նախագահի հրամանգրով Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ Նորայր Յոլչյանն աշխատանքից ազատվել է: Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 15-ին, ստորագրել է հրամանագիր, որում մասնավորապես, ասվում է. Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի. Նորայր ՅՈԼՉՅԱՆԻՆ ազատել զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից:

Նմանատիպ նյութեր