Ադրբեջանի բնակչի մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն է իրականացվել. Արցախի ԱԳՆ
Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում, կողմերի զինված ուժերի դիրքերի միջև չեզոք գոտում հայտնաբերվել է Ադրբեջանի բնակչի դի։ [url=http://www.nkr.am/hy/news/2018-08-15/1099/]Տեղեկացնում են[/url] Արցախի արտգործնախարարությունից։
Օգոստոսի 15-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, իրականացվել է մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն։