4319 դիտում
22:12 17-08-2018
Հնդկաստանի Կերալա նահանգում մուսոնային անձրևներից ավելի քան 300 մարդ է զոհվել․ BBC
Հնդկաստանի հարավային Կերալա նահանգում չդադարող հորդառատ անձրևներով պայմանավորված ջրհեղեղի հետևանքով առնվազն 324 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է [url=https://www.bbc.com/news/world-asia-india-45216671]BBC News[/url]-ը՝ հղում անելով տեղի պաշտոնյաներին:
Երկրում մուսոնային անձրևների ժամանակաշրջանն սկսվել է հունիսին, սակայն նահանգում, որը հեղեղվել է, մահվան դեպքեր են գրանցվել վերջին 24 ժամում:
Փրկարարները պայքարում են հորդառատ անձրևների դեմ՝ բնակիչների կյանքը փրկելու համար, որոնցից ավելի քան 200 000-ն անօթևան են դարձել և տեղավորվել ժամանակավոր ճամբարներում:
Նահանգի իշխանությունների տվյալներով՝ մարդկանց մեծ մասը զոհվել է՝ հայտնվելով սողանքների հետևանքով փուլ եկած տների փլատակների տակ:
Ըստ կանխատեսումների անձրևները շարունակելու են տեղալ ուժեղ նույն տեմպերով, ինչով պայմանավորված Կերալայում վտանգի կարմիր աստիճան է հայտարարվել, իսկ նահանգի գլխավոր օդանավակայանը փակ կմնա օգոստոսի 26-ին:
Նմանատիպ նյութեր
925 դիտում
12:10 29-06-2024
Նեպալում մուսոնային անձրեւները հանգեցրել են սողանքների, զոհվել է 9 մարդ
952 դիտում
16:31 03-02-2023
Ուկրաինա ներխուժումից ի վեր զոհվել է ավելի քան 13 հազար ռուս զինվորական. հետաքննություն. BBC
19011 դիտում
12:29 16-03-2020
Ավելի քան 300 ՀՀ քաղաքացիներ մեկուսացված են, ևս 300-ի համար տարածքներ ենք պատրաստել. Փաշինյան
Այս բաժնից
403 դիտում
11:54 02-01-2025
Իրանի ԱԳՆ-ն կանչել է Սաուդյան Արաբիայի դեսպանին՝ Իրանի վեց քաղաքացիների մահապատժի առնչությամբ
427 դիտում
11:31 02-01-2025
Լաս Վեգասում Թրամփի հյուրանոցի մոտ պայթել է վառելիքի տարաներով բեռնված Tesla Cybertruck-ը
361 դիտում
10:45 02-01-2025
Եվրամիությունը պաշտոնապես հրաժարվել է Հունգարիային 1,4 միլիարդ եվրո հատկացնել իր միջոցներից