2893 դիտում
18:23 06-08-2018
Կանաչները Նոր Զելանդիայի խորհրդարանին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր Զելանդիայի «Կանաչների» կուսակցությունը կոչ է արել երկրի խորհրդարանին սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, հայտնում է Նոր Զելանդիայի [url=https://www.tvnz.co.nz/one-news/new-zealand/greens-call-parliament-recognise-wwi-deaths-armenians-in-turkey-genocide]TVNZ[/url] հանրային հեռուստաընկերությունը:
Նախաձեռնության հեղինակներից մեկը Նոր Զելանդիայի խորհրդարանի «Կանաչների» կուսակցությունից պատգամավոր Հարետ Հյուգն է: Նա նշել է, որ մտադիր է օրինագիծ ներկայացնել ցեղասպանության ճանաչման մասին:
«Ես խնդրում եմ խորհրդարանին աջակցել օրինագծին: Հայերի հետ տեղի ունեցածը կապված է մեր պատմության հետ»,- ասել է նա:
Պատմաբան Ջեյմս Ռոբինսը նշել է, որ նորզելանդացի զինվորներն իրենց հուշերում և օրագրերում գրել են ցեղասպանության մասին և այդ պատմություններն իրենց հետ տուն են տարել:
Հարետ Հյուգը հայտարարել է նաև, որ Նոր Զելանդիան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պետք է հետևի Գերմանիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի և աշխարհի այլ երկրների օրինակին, որոնք պաշտոնապես ճանաչել և դատապարտել են 1915 թվականի ողբերգությունը:
«Պատմությունը կրկնվում է հաճախ, և դա կշարունակվի, եթե մենք չճանաչենք մեր անցյալը»,- ասել է Նոր Զելանդիայի Հայ դատի գրասենյակի նախագահ Հուռի Ելդիզյանը:
Հաղորդվում է նաև, որ այսօր Նոր Զելանդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին «Ոչնչացնելու մտադրությունը» վավերագրական ֆիլմի դիտում է կազմակերպվելու:
Նմանատիպ նյութեր
2983 դիտում
17:44 18-08-2018
Գերմանիայի Կանաչները կոչ են անում Մերկելին բարձրացնելու Սենցովի ազատման հարցը
989 դիտում
14:07 12-06-2015
Մասաչուսեթսի ռաբբիները Թուրքիային, ԱՄՆ-ին ու Իսրայելին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
2734 դիտում
20:48 30-10-2019
Իսրայելում կոչ են անում հետևել ԱՄՆ-ում քվեարկության օրինակին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Այս բաժնից
526 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
559 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1168 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN