Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժից թեքվել Է 200 մետրանոց երկնաքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում կիսակառույց երկնաքերի վերին 5 հարկերը թեքվել են ուժգին երկրաշարժից հետո: Այդ մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրը տեղեկացնում Է, որ մոտ 200 մետր բարձրության շենքում, որի շինարարությունը դադարեցվել Է 1994 թվականին, երկար ժամանակ մարդիկ Էին ապրում, իսկ երկնաքերն անվանում Էին «Դավիթի աշտարակ»:
Հին ֆիանսական կենտրոնի վերին 5 հարկերը թեքվել են 25 աստիճանով: Կատարվում Է վնասի գնահատում, շրջանում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում:
Վենեսուելայի սեյսմոլոգիական հետազոտությունների ֆոնդի գնահատումների համաձայն՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 6,3 բալ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երկրաշարժը մարդկային կյանքեր չի խլել և նյութական լուրջ վնաս չի պատճառել: