211652_close_icon
views-count7070 դիտում article-date 19:40 25-08-2018

Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի առաջին նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Օգոստոսի 25-ին տեղի ունեցավ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ողջունելով խորհրդի կազմին՝ ոստիկանության պետը հույս հայտնեց, որ միասնական աշխատանքը կլուծի շատ խնդիրներ և, որ ամենակարևորն է այս կառույցը ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման անկյունաքարերից մեկն է լինելու: Օրակարգը հաստատվելուց հետո Վալերիյ Օսիպյանը հասարակական խորհրդի անդամներին հանձնեց վկայականներ: Օրակարգում ընդգրկված էր 4 հարց՝ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի դերի, նշանակության և առաքելության մասին, աշխատանքային մարմինների մասին և անվստահության ժառանգություն. հրատապ խնդիրներ-անհապաղ լուծումներ ու անվտանգ սեպտեմբեր՝ ապահով ուսումնառություն թեմաներով զեկույցներ: Ոստիկանության հասարակական խորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը խորհրդի արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով, միևնույն մասնագիտական կարողությունների տիրապետող կամ համասեռ բնույթի հասարակական գործունեություն իրականացնող և ընդհանուր շահեր հետապնդող անդամներին միավորելու, վեր հանված խնդիրներն օպերատիվ կարգով քննարկելու ու Խորհրդին լուծումներ առաջարկելու նկատառումներով, առաջարկեց ստեղծել աշխատանքային մարմիններ՝ հանձնաժողովներ, ըստ ուղղությունների: Ոստիկանության հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը նախ ներկայացրեց վիճակագրական տվյալներ և խոսեց ճանապարհային երթևեկության անվտանգության մասին: Հարցերի քննարկումից ու որոշումներ ընդունելուց հետո ամփոփիչ խոսքով հանդես եկավ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նշենք, որ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդն ունի 45 անդամ: Հետագա նիստերի, քննարկվող հարցերի ու որոշումների մասին պարբերաբար կտրվի տեղեկատվություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր