211652_close_icon
views-count1721 դիտում article-date 15:42 31-08-2019

Կայացավ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 31-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը: Նա ողջունելով խորհրդի անդամներին ներկայացրեց օրակարգը, որում ընդգրկված էր 3 հարց: Ոստիկանության գործունեության 6 ամսվա կատարած աշխատանքը ներկայացրեց ու հանցագործությունների շարժընթացը վերլուծեց ոստիկանության պետի խորհրդական Արտաշես Ավոյանը: Նա, ըստ հանցատեսակների ներկայացրեց կատարված աշխատանքը, բացահայտումների համեմատական տոկոսներն ու ոստիկանության ծառայությանը վերաբերող այլ մանրամասներ: Հասարակական խորհրդի անդամներ Դավիթ Պեդանյանն ու Սևադա Ղազարյանը խոսեցին սեպտեմբերի 1-ից մեկնարկվող «Անվտանգ սեպտեմբեր՝ ապահով ուսումնառություն» միջոցառման մասին, ներկայացրին կատարելիք աշխատանքները, նաև համեմատություններ կատարեցին անցած տարի իրականացված միջոցառման հետ, վեր հանեցին խնդիրներն ու թերությունները: Օրակարգի երրորդ հարցը ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ներկա փուլն էր: Այս մասին ելույթ ունեցավ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը: Նա ներկայացրեց ոստիկանությունում իրականացվող կրթական և կառուցվածքային բարեփոխումների մանրամասներ, խոսեց ոստիկանության ծառայությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների, նոր ստեղծվելիք պարեկային ծառայության, ՃՈ բալային համակարգի և այլ հարցերի մասին: Վայերիյ Օսիպյանն անդրադարձավ նաև վերջերս համացանցում լայն քննարկումների արժանացած, հասարակական հնչողություն ստացած դեպքերի ու միջադեպերի մասին, ներկայացրեց դրանց վերաբերյալ իր տեսակետն ու կարծիքը: Խոսվեց նաև հանցագործությունների բացահայտումների, ոստիկանության ծառայողների սոցիալական վիճակի բարելավման, ծառայություններն առավել արդյունավետ կազմակերպելու, հասարակություն-ոստիկանություն հարաբերությունների և այլ թեմաների մասին: Նիստի ավարտին Վալերիյ Օսիպյանը պատասխանեց հասարակական խորհրդի անդամների հարցերին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր