4638 դիտում
13:22 27-08-2018
Գյուղերում բնակարան կառուցելու հայտերը շուտով կբավարարվեն. Արցախի պետնախարարը հանդիպել է երիտֆորումի մասնակիցներին
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Հադրութի շրջանի «Նոր կյանք» հանգստի գոտում հանդիպել է Արցախի երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ։
Ողջունելով երիտֆորումի մասնակիցներին՝ պետական նախարարը նախ կարևորել է երիտասարդների ակտիվ հանգստի ու ժամանցի կազմակերպումը, ապա ներկայացնելով առաջին կիսամյակի ընթացքում Արցախի տնտեսության զարգացման արդյունքները՝ նշել, որ այն շարունակում է բարձր մնալ, իսկ առաջին կիսամյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 16.4 տոկոս։ Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ հաջողություններ են արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր առաջատար ուղղություններում, իսկ առաջիկայում նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որ հարկային բեռի էական իջեցման ու վարչարարության թեթևացման միջոցով խթանվի փոքր ձեռնարկատերերի և ինքնազբաղվածների գործունեությունը։ Պատասխանելով երիտասարդներից մեկի այն հարցին, թե երբ կվերսկսվի գյուղական բնակավայրերում բնակարան կառուցելու համար կառավարության կողմից տրվող մինչև երեք միլիոն դրամ անհատույց դրամաշնորհների՝ արդեն տևական ժամանակ չգործող ծրագիրը՝ Գ. Մարտիրոսյանը հայտարարել է, որ մինչև 2017 թ.-ը «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ» ընդունված բոլոր հայտերը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ամբողջությամբ կտրամադրվեն, ինչը հետագայում շարունակական կլինի։
Հանդիպման ընթացքում պետական նախարարը պատասխանել է նաև երիտասարդներին հուզող այլ հարցերի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1851 դիտում
15:26 03-11-2019
Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է Արցախի երիտֆորումի մասնակիցների հետ
931 դիտում
12:55 14-03-2024
ԼՂ-ից տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»