211652_close_icon
views-count3654 դիտում article-date 23:27 28-08-2018

Google-ը մեկնաբանել է Դոնալդ Թրամփի մեղադրանքները

Google ընկերությունը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքները, ով նշել էր, թե որոնողական համակարգն իր անվան հետ կապված հարցումներին տալիս է ընդամենը fake news-եր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մաիսն հաղորդում է Reuters գործակալությունը: «Երբ օգտատերերը հարցումներ են մուտքագրում Google համակարգ, մեր նպատակը կայանում է նրանում, որպեսզի համոզվենք, որ նրանք մի քանի վայրկյանում ստանում են առավել համապատասխան պատասխաններ»,- ասված է Alphabet-ի հայտարարության մեջ, որը համարվում է Google-ի մայր ընկերությունը: Միաժամանակ, հայտարարության մեջ նշվում է, որ իրենք չեն փոխում որոնման արդյունքները՝ ի օգուտ որևէ քաղաքական գաղափարախոսության:

Նմանատիպ նյութեր