Ճապոնիայի ափերին է մոտենում ամենավերջին՝ 5-րդ կարգի թայֆուն
[b]ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.[/b]
Սեպտեմբերի 4-ին Ճապոնիայի ափերին է մոտենում Ջեբի անվանմամբ արևադարձային թայֆունը: Այն իր զարգացման աստիիճանով դասվում է ամենավերջին 5-րդ կարգին:
Փոթորկի տրամագիծը հասնում է 1000կմ-ի, օդի ճնշումը կենտրոնում նվազել է մինչև 929մբ, քամու առավելագույն արագությունը 220-240կմ/ժ է:
Փոթորիկը հարվածելու է ողջ Ճապոնիային, Ռուսաստանի արևելյան շրջններին, հասնելով մինչև Սախալին: