Հնդկաստանում МиГ-27 է վթարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հնդկաստանում կործանվել է այդ երկրի ռազմաօդային ուժերին պատկանող МиГ-27 ռմբակոծիչ։ Ավիավթարը տեղի է ունեցել Ռաջիսթան նահանգի Ջոդհփուր քաղաքից ոչ հեռու։
Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, ինքնաթիռը օդ էր բարձրացել Ջոդհփուրի օդանավակայանից և պլանային թռիչք էր պատրաստվում իրականացնել։ Օդաչուին հաջողվել է կատապուլտի միջոցով դուրս թռչել վայր ընկնող ինքնաթիռից։
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։ Հաջողվել է նաև խուսալ քաղաքացիական հասարակության շրջանում զոհերից։ Ականատեսները տեսանյութ են հրապարակել անկամն վայրից։