Հնդկաստանում МиГ-27 կործանիչ է վթարի ենթարկվել
Հնդկաստանում վթարի է ենթարկվել ռազմաօդային ուժերի МиГ-27 կործանիչը: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Ռաջաստան նահանգում՝ Ջոջփուր քաղաքից ոչ հեռու գտնվող տարածքում:
Նշվում է, որ կործանիչը վայր է ընկել պլանային թռիչքի ժամանակ: Օդաչուն կատապուլտայի միջոցով ողջ է մնացել: