3388 դիտում
13:18 04-09-2018
Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում, հայտնում է [url=https://news.am/arm/news/469277.html]news.am[/url]-ը։
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում Վանեցյանը համոզմունք է հայտնել, որ կկարողանա համատեղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնը եւ իր աշխատանքը ԱԱԾ–ում։
Նրա խոսքով՝ իր թեկնածությունն առաջադրել են Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները։
«Ո՛չ Ազգային անվտանգությունը կտուժի, ո՛չ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) աշխատանքները կտուժեն»,- ասել է նա:
Նա նշեց, որ ունի ծրագիր, եւ այն ՀՖՖ նախագահի ընտրությունների օրը կներկայացնի։
Վանեցյանը հավաստիացրել է՝ նախնական ուսումնասիրել է ոլորտը, առաջնահերթություն է համարում մասսայական ֆուտբոլի եւ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/469277.html]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3958 դիտում
17:34 26-04-2014
Նախագահը Գալուստ Սահակյանի թեկնածությունն առաջադրեց ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում
10591 դիտում
16:31 09-10-2014
Գագիկ Ծառուկյանը թեժացնում է աշունը. նա պատրաստ է իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահի պաշտոնում
Այս բաժնից
562 դիտում
17:19 23-10-2024
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը