«Մանչեսթեր Սիթին» վերջին 8 տարում աշխարհում ամենաշատն է ծախսել տրանսֆերների վրա
Շվեյցարական CIES Football Observatory ընկերությունը, որը զբաղվում է ֆուտբոլային վիճակագրությամբ, ամփոփել է 2010-2018 թվականներին տրանսֆերային շուկայում ակումբների գործունեությունը:
Տրանսֆերների վրա ծախսած գումարների ծավալով առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է, որը 8 տարում ծախսել է 1,47 մլրդ եվրո:
Լավագույն հնգյակում են նաև «Չելսին» (1,31 մլրդ), «Բարսելոնան» (1,26 մլրդ), ՊՍԺ-ն (1,24 մլրդ եվրո) և «Մանչեսթեր Յունայթեդը» (1,1 մլրդ):
Տրանսֆերներից շահույթի (եկամուտներ, հանած՝ ծախսեր) լավագույն ցուցանիշը ցուցադրել է «Մոնակոն» (պլյուս 288 մլն եվրո»), վատագույնը՝ «Մանչեսթեր Սիթին» (մինուս 1 մլրդ եվրո):