1937 դիտում
17:54 18-01-2021
«Ռեալը» վերջին երեք տարում տրանսֆերների վրա կորցրել է 400 միլիոն եվրո
Մադրիդի «Ռեալը» վերջին երեք տարում տրանսֆերների վրա կորցրել է 400 միլիոն եվրո, հայտնում է As-ը:
2018 թվականի հունվարի տրանսֆերային պատուհանից սկսած, միայն դարպասապահ Տիբո Կուրտուային և պաշտպան Ֆերլան Մենդիի ձեռքբերումներն են համարվել հաջող և այդ խաղացողների արժեքը Transfermarkt-ում աճել է:
Ինչ վերաբերում է մյուսներին, ապա գլխավոր անհաջողակներ են դարձել կիսապաշտպան Էդեն Ազարը և հարձակվող Լուկա Յովիչը: Մասնավորապես, Ազարի տրանսֆերային արժեքը 120 միլիոն եվրոյից նվազել է 50-ի:
Ուշագրավ է, որ Յովիչը «Ռեալից» օրերս վերադարձավ «Այնտրահտ» և Բունդեսլիգայի 16-րդ տուրում՝ «Շալկեի» հետ առաջին խաղում, 2-րդ խաղակեսում խաղադաշտ մտնելով, անմիջապես դուբլի հեղինակ դարձավ և թիմին հաղթանակ բերեց՝ 3:1: Ընդ որում, այդ խաղում նա խփեց այնքան գոլ, որքան «Ռեալում»՝ վերջին 1,5 տարում:
Նմանատիպ նյութեր
6060 դիտում
13:58 16-08-2017
«Բարսելոնան» և «Ռեալը» վերջին 5 տարում ծախսել են 500-ական միլիոն եվրո
2530 դիտում
19:36 13-06-2019
«Ռեալը» տրանսֆերների վրա արդեն 303 մլն եվրո է ծախսել. դա նոր ռեկորդ է
2568 դիտում
14:59 05-09-2018
«Մանչեսթեր Սիթին» վերջին 8 տարում աշխարհում ամենաշատն է ծախսել տրանսֆերների վրա
Այս բաժնից
1087 դիտում
13:22 18-10-2024
ՀՖՖ-ն վարույթ է ընդունել «Նոայի» դիմումը՝ «Փյունիկի» վերաբերյալ
1126 դիտում
23:06 17-10-2024
Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը մասնակցում են ԱՄՆ-ի շախմատի առաջնությանը
1840 դիտում
18:23 17-10-2024
5 հայ կարատեիստ դարձել է Աշխարհի չեմպիոն