4135 դիտում
13:27 06-09-2018
Վարչապետը ՀԷԿ-երի շահագործման հնարավոր խախտումները հայտնաբերելու նպատակով ստեղծել է աշխատանքային խումբ
Փոքր ՀԷԿ-երի շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԷՑ առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքները խորությամբ և ծավալուն ուսումնասիրելու, հնարավոր խախտումները հայտնաբերելու և այդ կապակցությամբ անհրաժեշտ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նման որոշում է ստորագրել Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կատարված ուսումնասիրությունների և ձեռնարկված միջոցների արդյունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն:
Նմանատիպ նյութեր
2353 դիտում
10:27 17-07-2021
Ստուգվում է ՀԷԿ-երի ՕԳԳ-ն. առաջին հերթին ուսումնասիրվում են «նախկինների» ՀԷԿ-երը․ «Փաստ»
2452 դիտում
11:05 04-03-2020
ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի սեփականատերերի բացահայտման օրինագիծը ուղարկվեց առաջարկությունների ներկայացման փուլ
Այս բաժնից
829 դիտում
16:12 23-10-2024
Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ