211652_close_icon

ՀՀԿ շարքայինները շփոթմունքի մեջ են, աշնանային համագումարը, երևի, չկայանա․ «Փաստ»

views-count5087 դիտում article-date 08:52 08-09-2018
«Փաստ» թերթը գրում է. «Ի տարբերություն նախկինի, իշխանափոխությունից հետո ՀՀԿ–ն գրեթե ԳՄ նիստեր չի հրավիրում, էլ չենք խոսում խորհրդի նիստերի մասին: Արդյունքում խորհրդի անդամներից շատերը (առավել ևս՝ շարքային կուսակցականները) ուղղակի տարակուսանքի ու շփոթմունքի մեջ են, չգիտեն իրենց անելիքները: «Փաստի» հետ զրույցում նրանցից մեկն ասաց, թե ամբողջ բացասականը, որ եղել է անցած տարիներին, տարածվում է բոլոր ՀՀԿ–ականների վրա, անկախ նրանից՝ կապ ունեն այդ ամենի հետ, թե ոչ. արդյունքում դժվար է նույնիսկ «մարդամեջ» դուրս գալը: Իսկ կուսակցական ղեկավարությունը ոչինչ չի ասում հետագա անելիքների մասին: Ավելին, մեր զրուցակցի խոսքերով, աշնանը կայանալիք համագումարն էլ երևի թե չի կայանա: Ի դեպ, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հատկապես մարզերում մարդիկ մեծ քանակով դուրս են գալիս ՀՀԿ–ից, իսկ նրանք, որոնք չեն ուզում պահի թելադրանքով առաջնորդվել, ուղղակի անելանելի դրության մեջ են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր