43511 դիտում
16:04 08-09-2018
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Opel-ը, BMW-ն, Toyota-ն և Mazda-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Opel մակնիշի 35 QX 407 համարանիշի, BMW մակնիշի 35 FX 683 համարանիշի, Toyota մակնիշի ՊՆ 33 Մ համարանիշի և Mazda մակնիշի 99 XX 050 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիովորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ն հաշվառված է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հաշվեկշռում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
37551 դիտում
20:46 17-05-2021
Երևանում բախվել են BMW X6-ն ու Toyota-ն. Toyota-ն էլ բախվել է կայանված BMW-ին ու 2 Mazda-ներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ