21449 դիտում
21:08 08-09-2018
Նաիրա Զոհրաբյանը. Երևանը չի կառավարվելու ֆեյսբուքյան հեղափոխական էյֆորիայով. Tert.am
Երևանի ավագանու ընտրությանը մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանին չի զարմացնում այն հանգամանքը, որ ընտրության մասնակից բոլոր ուժերը հայտարարում են, թե հաղթելու են։ Նա [url=http://www.tert.am/am/news/2018/09/08/zohrabyan/2785584]Tert.am[/url]-ի հետ զրույցում նշեց, թե ինքը չի պատկերացնում, որ որևէ քաղաքական ուժ կարող է հայտարարել, որ ընտրապայքարին մասնակցում է զուտ օլիմպիական մասնակցության սկզբունքից ելնելով։
«Բնական է, որ ցանկացած քաղաքական ուժ, հատկապես ԲՀԿ-ն պետք է ամենաբարձր նշաձողով մասնակցի։ Սակայն, իհարկե, որոշումը պետք է լինի երևանցիներինը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է պատկերացնում հեղափոխություն արած քաղաքական ուժին հաղթելու գործընթացը, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ, եթե տվյալ տրամաբանությամբ առաջնորդվեն, ապա որևէ քաղաքական ուժ պետք է ընտրության չմասնակցեր, ինչի արդյունքում կլիներ այն, ինչի դեմ պայքարել են։
«Այսինքն՝ կլինի մեկ ուժի քաղաքական մենաշնորհ։ Հեղափոխություն կատարած քաղաքական ուժը, ի դեպ, մենք նաև սատարել ենք այդ հեղափոխությանը, հայտարարել է, որ պայքարը նրա դեմ է, որ մեր երկում մեկ ուժի քաղաքական մենաշնորհ չլինի։
Ինձ հասկանալի չէ այն տրամաբանությունը, որ չմասնակցենք, քանի որ հեղափոխական էյֆորիա կա, քանի որ Երևանը չի կառավարվելու ֆեյսբուքյան հեղափոխական էյֆորիայով, այլ ղեկավարվելու է կոնկրետ մարդկանցով, որոնք անելու են կոնկրետ գործ, աշխատանք Երևանի համար»,- շարունակեց Զոհրաբյանը։
Մանրամասները. [url=http://www.tert.am/am/news/2018/09/08/zohrabyan/2785584]սկզբնաղբյուրում[/url]
Նմանատիպ նյութեր
9228 դիտում
14:10 11-03-2020
Հեղափոխական Հայաստանի, ոչ հեղափոխական պաշտոնյաները. մաս2