27642 դիտում
22:51 10-09-2018
Կոտայքի մարզում բախվել են Honda-ն ու BMW-ն. BMW-ն էլ մասամբ կախվել է ձորակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 01:40-ի սահմաններում Աբովյան- Նոր Հաճն ճանապարհին բախվել են Զորավան գյուղի բնակիչ, 24-ամյա Դանիել Թադևոսյանի վարած Honda մակնիշի 34 ՏD 568 համարանիշի և Արգել գյուղի բնակիչ, 27-ամյա Սուրեն Ամիրյանի վարած BMW մակնիշի 35 NX 727 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW–ի վարորդ Ս. Ամիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+