21426 դիտում
09:48 11-09-2018
Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ սկսված Գորկու փողոցի վերանորոգումը կիսատ է մնացել․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ժամանակ նախաձեռնել էր «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը տուրիստական գոտու վերածելու ծրագիրը: Ստեղծվեց «Կումայրի վերածնունդ» ներդրումային հիմնադրամը, իսկ առաջին ներդրողը ՀՀ վարչապետն էր: Իրենց ընտանիքի անունից 500 հազար դոլար ներդրման մասին էր հայտարարվել:
Բոլորը կհիշեն, թե ծրագրի շրջանակներում ինչպիսի շուքով բացվեց վերանորոգված Ռուսթավելի փողոցը: Մեր տեղեկություններով, սակայն, այդքանով ամեն ինչ ավարտվել է:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նույն ծրագրի շրջանակներում հերթական՝ Գորկու փողոցի վերանորոգումը սկսվել է, բայց ավարտին չի հասել: Ավելին՝ այստեղ մայիսյան իրադարձություններից հետո որևէ շինաշխատանք չի կատարվում, գյումրեցիներն ասում են՝ արդեն մոտ երկու ամիս է՝ շինարար չեն տեսնում:
Գյումրիում հուսով են, որ չվերանորոգված փողոցները գոնե կընդգրկվեն միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող այն ծրագրերում, որոնց շնորհիվ կառուցվում են հարակից փողոցները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2775 դիտում
10:25 23-05-2019
Զտում՝ հայկական տարբերակով. ինչպե՞ս բացառել խտրականությունն ու կամայականությունը․ «Փաստ»
36627 դիտում
10:41 16-05-2017
Սամվել Կարապետյանը դադարեցրել է վարչապետ Կարեն Կարապետյանի քաղաքական ապագայի հովանավորությունը. «Ժամանակ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը