211652_close_icon
views-count36627 դիտում article-date 10:41 16-05-2017

Սամվել Կարապետյանը դադարեցրել է վարչապետ Կա­րեն Կարապետյանի քաղաքա­կան ապագայի հովանավորու­թյունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանաբնակ միլիար­դատեր Սամվել Կարապետյանը դադարեցրել է վարչապետ Կա­րեն Կարապետյանի քաղաքա­կան ապագայի հովանավորու­թյունը՝ պայմանավորված երկու գործոնով: Առաջինը. Սամվել Կարապետյանը ցանկանում է սպասել՝ հասկանալու համար, թե ինչ ճակատագիր է սպաս­վում իր եղբորը, ինչ պաշտոն է նրան առաջարկվելու, և երկ­րորդ գործոնը՝ Սերժ Սարգսյանի 2018 թ. ծրագրերն են: Կա­րեն Կարապետյանին վարչա­պետի պաշտոնում պահելը կա­րող է մեծ՝ հարյուր միլիոն դոլա­րի գումար պահանջի, ապա դրանից հետո հնարավոր է պարզվի, որ նա ապագա չունի ­և այդ բոլոր ջանքերը ապար­դյուն անցնեն: Այդ իսկ պատճա­ռով՝ Սամվել Կարապետյանը դադարեցրել է ֆինանսական հոսքերը, մինչև կորոշվի՝ վար­չապետը կկարողանա՞ հասնել նրան, որ իր նախընտրած թեկնածուն՝ Կարեն Կարապետյանը դառնա Աժ նախագահ, թե ոչ: Դրանից էլ կախված կլինի՝ Սամվել Կարապետյանը ինչքանով կշարունակի ներգրավված մնալ Կարեն Կարապետյանին վարչապետի պաշպոնում պահելու ծրագրերին»։ [b]մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր