ՊՍԺ-ի նախագահ. Չեմպիոնների լիգայում մեր գլխավոր մրցակիցը «Յուվենտուսն» է լինելու
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին պատմել է, թե ում է իր թիմի հիմնական մրցակից համարում Չեմպիոնների լիգայում:
«Կրիշտիանու Ռոնալդուի հետ միասին «Յուվենտուսը» եվրագավաթներում մեր գլխավոր մրցակիցն է: Շնորհավորում եմ», ասել է Ալ-Հելայֆին:
Խմբային փուլում ՊՍԺ-ի մրցակիցներն են «Լիվերպուլը», «Նապոլին» և «Ցրվենա Զվեզդան»:
«Յուվենտուսը կխաղա «Վալենսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Յանգ Բոյզի» հետ: