3138 դիտում
21:12 12-09-2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Իտալիայում մասնակցել է Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակմանը
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, հայ-իտալական մշակութային համագործակցության շրջանակում, Տրիկազեի քաղաքապետ Կարլո Չիուրիի և Սալենտոյի միջազգային կինոփառատոնի տնօրեն Լուիջի Կոմպանելլիի հրավերով սեպտեմբերի 8-10-ը գտնվում էր Իտալիայում՝ մասնակցելու Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակման արարողությանը:
Միջոցառման շրջանակում համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանի «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը՝ կոմպոզիտոր, թառահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուրի ղեկավարությամբ:
Իտալիա գործուղման ընթացքում Լիլիթ Մակունցը հանդիպել է տեղական ինքնակառավարման մարմինների, մշակույթի ոլորտը ներկայացնող մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են Հայաստան-Իտալիա մշակութային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Իտալիայում կայանալիք միջազգային փառատոններին հայաստանյան կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցության հետ կապված խնդիրները:
Նմանատիպ նյութեր
1970 դիտում
23:16 04-09-2019
Հայաստանը կմասնակցի Իտալիայում անցկացվող Սալենտոյի 16-րդ միջազգային կինոփառատոնին
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»