2381 դիտում
12:26 13-09-2018
Հարավային Կարոլինայում «Ֆլորենս» փոթորկի պատճառով 300 հազար մարդ է տարհանվել
Հարավային Կարոլինայի շուրջ 300 հազար բնակիչներ են տարհանվել ափամերձ գոտիներից Ատլանտյան օվկիանոսի կողմից «Ֆլորենս» փոթորկի մոտենալու կապակցությամբ: Այդ մասին հայտնել Է CNN գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի նահանգապետ Հենրի Մաքմասթերին:
Նահանգապետի գնահատմամբ՝ մինչև փոթորկի վրա հասնելը, հնարավոր է, որ Հարավային Կարոլինայի ավելի քան 1 միլիոն բնակիչներ ստիպված լինեն լքել իրենց տները: Ավելի քան 25 մլն մարդ է ապրում Վիրջինիայից մինչև Ալաբամա ընկած ընդարձակ գոտում, որտեղ, օդերևութաբանների կանխատեսման համաձայն, մոլեգնելու է «Ֆլորենս»-ը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը հայտնել էր, որ փոթորիկը 4-րդ կատեգորայից մինչև 3-րդ է թուլացել ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի: Մթնոլորտային երևույթի էպիկենտրոնում քամու արագությունը նվազել է վայրկյանում մինչև 56,9 մետր: «Ֆլորենս»-ը գտնվում է Միրթլ-Բիթչ քաղաքից (Հարավային Կարոլինայի նահանգ) 755 կմ հյուսիս-արևելք ընկած շրջանում ու հյուսիսարևմտյան ուղղությամբ շարժվում է վայրկյանում 7,2 մետր արագությամբ:
Նմանատիպ նյութեր
1043 դիտում
15:44 03-07-2014
Հյուսիսային Կարոլինայում «Արթուր» փոթորկի պատճառով տարհանում է հայտարարվել
1760 դիտում
22:33 29-09-2015
Չինաստանում թայֆունի պատճառով ավելի քան 300 հազար մարդ է տարհանվել
4824 դիտում
14:00 16-09-2018
ԱՄՆ-ում «Ֆլորենս» փոթորկի զոհերի թիվը հասել է մինչև 11-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
502 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
532 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1138 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN