Հյուսիսային Կարոլինայում «Արթուր» փոթորկի պատճառով տարհանում է հայտարարվել
Ամերիկյան Հյուսիային Կարոլինա նահանգում Հաթերաս կղզուն մոտեցող «Արթուր» արևադարձային փոթորկի պատճառով մարդկանց տարհանում է հայտարարվել։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։
Տարհանման մասին պարտադիր դրությունը գործելու է հունսիս 3֊ին՝ Երևանի ժամանակով 13․00֊ին։
Նշենք, որ հունիսի 2֊ին «Արթուր» փոթորիկը նկատվել է Քանավերալ հրվանդանից 145 կմ հեռավորության վրա, ինչպես նաև Հարավային Կարոլինայի և Ֆլորիդայի որոշ հատվածներում։