Հայաստանի K1 ֆեդերացիան անցկացրեց հերթական բաց առաջնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Հայաստանի պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիան անցկացրեց իր հերթական բաց առաջնությունը:
Թվով 6-րդ մրցաշարը կայացավ Երևանի Տորք Անգեղ մարզամշակութային կենտրոնում:
Մրցաշարին մասնակցում էին տարբեր կոնտակտային ոճի մարզիկներ: Տեղի ունեցան գեղեցիկ և լարված մենամարտեր:
Մրցաշարի նպատակն է առանձնացնել լավագույն մարզիկներին, պատրաստել աշխարհի և Եվրոպայի առաջնություններին:
Լուսանկարները՝ Քրիստինե Սարգսյանի