Շիրակի մարզի ճանապարհային ոստիկանները աշակերտներին սովորեցնում են՝ ինչպե՞ս անցնել փողոցը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ինչպե՞ս անցնել փողոցը: Շիրակի մարզի դպրոցներում ճանապարհային ոստիկաններն իրազեկման ակցիա են իրականացնում, աշակերտներին ներկայացվում են երթևեկության և փողոցի հատման կանոնները:
Ոստիկաններն այսօր՝ սեպտեմբերի 18-ին այցելել են Գյումրու թիվ 40 և 41 դպրոցներ, զրուցել տարբեր դասարանների աշակերտների հետ: Նպատակը՝ վրաերթերից և այլ դժբախտ պատահարներից խուսափելն է:
Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 17-ին՝ ժ.08.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Գ.Նժդեի փողոցում վրաերթի էր ենթարկել 15-ամյա աղջկա: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ճանապարհային ոստիկանների իրազեկման ակցիան շարունակական է, այցեր կկատարվեն նաև մարզի մյուս դպրոցներ:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի