4211 դիտում
16:58 18-09-2018
«Սանիթեքի» պարզաբանումը
«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.
«Ի պատասխան ս.թ. սեպտեմբերի 18-ի տարբեր ԶԼՄ-ներում տարածում գտած հոդվածի՝ «Սանիթեք» ընկերությունը ցանկանում է ևս մեկ անգամ վերահաստատել, որ այն հանդիսանում է ապաքաղաքական ընկերություն: Բոլոր այն ակտիվները, այդ թվում նաև գույքը, որոնք ունի «Սանիթեք» ընկերությունը, պատկանում են միայն և բացառապես ընկերությանը: Խորհուրդ ենք տալիս լրատվամիջոցներին ապատեղեկատվություն տարածելու փոխարեն ներկայացնել հստակ ապացույցներով լի հոդված։
Եվս մեկ անգամ ցանկանում ենք նշել, որ «Սանիթեք» ընկերությունը երբևիցե որևէ անօրինական գործարքի մեջ չի մտել ու չի մտնելու որևէ քաղաքական ուժի կամ ինքնակառավարման մարմնի իշխող թիմի որևէ ներկայացուցչի հետ: Ընկերությունը պատրաստակամ է աշխատել յուրաքանչյուր ուժի հետ, ով կգլխավորի Երևանի քաղաքային իշխանությունը և համագործակցել բացառապես Քաղաքապետարանի՝ որպես կառույցի հետ»:
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի հետ դուրս է բերել իր բեռնատարները, որոնք աշխատում էին «Սանիթեքի» համար, այդ պատճառով ընկերությունը չի հասցնում պատշաճ աղբահանություն իրականացնել:
Նմանատիպ նյութեր
21409 դիտում
09:52 04-02-2016
Ավտովթար-վրաերթ Երևանում. «Սանիթեքի» 4 աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
8161 դիտում
15:14 19-09-2018
«Սանիթեքի» 5 նոր աղբատար մեքենաներ հատում են Հայաստան-Վրաստան սահմանը. Սուրեն Պապիկյան
Այս բաժնից
802 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ
1306 դիտում
10:09 15-01-2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան
2695 դիտում
09:33 15-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում