8134 դիտում
15:14 19-09-2018
«Սանիթեքի» 5 նոր աղբատար մեքենաներ հատում են Հայաստան-Վրաստան սահմանը. Սուրեն Պապիկյան
Այս պահին «Սանիթեք» ընկերության 5 նոր աղբատար մեքենաներ հատում են Հայաստան-Վրաստան սահմանը և վաղը արդեն կլինեն Երևանում: Այս մասին այսօր ասուլիսում նշել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
«Մեր անմիջական միջամտությամբ և պահանջով, «Սանիթեքը» միջոցներ է ձեռնարկել նոր աղբահան մեքենաներ ներմուծելու վերաբերյալ և ուրախությամբ պետք է փաստեմ, որ այս պահին 5 նոր մեքենաներ, որ խոստացվել էր, հատում են Հայաստան-Վրաստան սահմանը: Վաղը, դրանք կլինեն Երևանում և աղբահանության խնդիրը ավելի նորմալ կիրականացվի»,-հայտարարեց նախարարը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ իրենք հույս չեն դնում միայն «Սանիթեքի» վրա։ «Ու որպեսզի Ֆրանկոֆոնիայի օրերին և Երևանի տոնի օրերին խնդիրներ չունենանք, քննարկել ենք համայնքներից տեխնիկա ներգրավելու հարցը: Արդեն իսկ նախանշված են, թե որ համայնքներից է հնարավոր բերել տեխնիկան: Անկախ «Սանիթեքի» աշխատանքներից, վստահաբար կարող ենք ասել, որ տոներին ընդառաջ Երևանը պատրաստ կլինի ընդունել հյուրերին որպես մաքուր քաղաք»,- ընդգծեց Պապիկյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
616 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
907 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
655 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով