21409 դիտում
09:52 04-02-2016
Ավտովթար-վրաերթ Երևանում. «Սանիթեքի» 4 աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` փետրվարի 4-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցի 107 հասցեի դիմաց Նորագավիթ 9 փողոցի բնակիչ, 27-ամյա Անդրանիկ Աբրահամյանն իր վարած Mitsubishi մակնիշի 34 CQ 522 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 53-ամյա Նորիկ Հախվերդյանի վարած Opel մակնիշի 34 RV 916 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում Opel-ը առաջ ընթանալով վրաերթի է ենթարկել ավտոմեքենայի առջևում կանգնած Գեղարքունիքի մարզի Տաշկենդ գյուղի բնակիչներ, 44-ամյա Վարուժան Սիրականյանին, 25-ամյա Ռուբեն Սիրականյանին, Նորագավիթ 1-ին փողոցի բնակիչ, 36-ամյա Կամո Գալստյանին և Երևան քաղաքի Եղբայրության փողոցի բնակիչ, 37-ամյա Արսեն Թարխանյանին:
Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ Ա. Թարխանյանը՝ «Էրեբունի», իսկ Ռ. և Վ. Սիրականյաններն ու Կ. Գալստյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդն ու վիրավորները աշխատում են «Սանիթեք» ընկերությունում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
4208 դիտում
16:58 18-09-2018
«Սանիթեքի» պարզաբանումը
8161 դիտում
15:14 19-09-2018
«Սանիթեքի» 5 նոր աղբատար մեքենաներ հատում են Հայաստան-Վրաստան սահմանը. Սուրեն Պապիկյան