Վրաստանի նախագահի ընտրություններում առաջադրվել է 25 թեկնածու
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով անհրաժեշտ փաստաթղթերը հասցրել են ներկայացնել 25 թեկնածու։ Այս մասին հայտնել Է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը՝ վկայակոչելով հանձնաժողովի մամուլի խոսնակ Աննա Միքելաձեին։
«Ընտրողների ստորագրություններ են ներկայացրել 25 թեկնածուներ, նրանցից 19-ը ներկայացվել են կուսակցությունների կողմից, 6-ը՝ նախաձեռնող խմբերի»,- ասել Է Միքելաձեն:
Նախագահի թեկնածու առաջադրվել ցանկացողները մինչև սեպտեմբերի 18-ի ժամը 18-ը պետք Է ներկայացնեին ընտրողների առնվազն 25 հազար 923 ստորագրություն: ԿԸՀ-ն թեկնածուներին գրանցելու վերջնական որոշումը կընդունի սեպտեմբերի 28-ին:
Նախապես նախագահի թեկնածու առաջադրվելու հայտով ԿԸՀ Էր դիմել 46 սուբյեկտ՝ 26 նախաձեռող խումբ և 20 քաղաքական կուսակցություն:
Վրաստանի նախագահի ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 28-ին: