211652_close_icon
views-count3153 դիտում article-date 15:51 20-09-2018

Ոստիկանության նվերը կառավարությանը՝ հայերեն-ֆրանսերեն զրուցարան

Այսօր Կառավարության հերթական նիստում նախքան օրակարգային հարցերի քննակումը վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ. «Ձեր սեղաններին դրված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության նվերը կառավարությանը՝ հայերեն-ֆրանսերեն զրուցարան՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու Երևանում: Այն մեզ համար շատ մեծ իրադարձություն է ու լավ առիթ, որ մեր իմացած լեզուների քանակն ավելացնենք: Կարծում եմ՝ նոր Հայաստանում և ընդհանրապես ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան: Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը լավ առիթ է, որ մենք այդ ուղղությամբ ևս մեկ քայլ անենք»,- ասել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր