4013 դիտում
12:37 21-09-2018
Տոնական օրակարգ ու հանդիսավոր միջոցառումներ. սեպտեմբերի 21-ին զինվորների առօրյան կտարբերվի մյուս օրերից
Հայաստանի Հանրապետությունը անկախության օրը` սեպտեմբերի 21-ը, տոնական է ինչպես բոլոր հայաստանցիների և աշխարհասփյուռ հայերի, այնպես էլ ՀՀ զինված ուժերի զինծառայողների համար:
Ինչպես [url=https://armenpress.am/arm/news/948020.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, զինվորների օրակարգը փոխվում է, իսկ զորամասերում սպասվում են տոնական միջոցառումներ:
« Հայաստանի անկախության օրվա առթիվ զորամասերում կտրվի տոնական ճաշ, քաղցրավենիք, իսկ օրակարգով նախատեսված վերկացն ու քունը կլինի մեկ ժամ ուշ: Զորամասի հրամանատարության կողմից կլինեն հանդիսավոր ելույթներ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը հայտնեց, որ որոշ զորամասերում կկազմակերպվեն տոնական համերգներ:
Ըստ Հովհաննիսյանի՝ զորահանդես չի նախատեսվում, քանի որ այս տարի հոբելյանական չէ:
Նմանատիպ նյութեր
6556 դիտում
18:14 20-08-2015
iPhone 6S-ը նախորդներից կտարբերվի գույնով
625 դիտում
22:14 08-09-2024
Իրանի պատասխանը կտարբերվի Իսրայելին հասցված ապրիլյան հարվածից. դեսպան
1573 դիտում
12:41 04-02-2014
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի առօրյան. տեսանյութ
Այս բաժնից
685 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1054 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
769 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»