18111 դիտում
21:10 21-09-2018
Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում հավաքվել էին արցախյան հերոսամարտում կռված «Առաջին գնդի» տղաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում հավաքվել էին արցախյան հերոսամարտում կռված «Առաջին գնդի» տղաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը մասնակցում էին նաև ՊՆ գեներալներ, բարձրաստիճան սպաներ, զինվորականներ, ոստիկանության աշխատակիցներ:
Տոնական միջոցառմանը մեդալներ հանձնվեցին «Առաջին գնդի» տղաներին, ինչպես նաև գեներալ-մայոր Վաչագան Չիբուխչյանին:
Միջոցառման մասնակիցները հիշեցին կռված տարիները, Սպարապետ Վազգեն Սարգսյանին, ում հրամանատարության ներքո փառքով կատարել են իրենց մարտական առաջադրանքները:
«Առաջին գնդի» տղաները մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի դաշտում ընկած իրենց ընկերների հիշատակը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2865 դիտում
09:51 04-10-2019
Իսահակյանի անվան գրադարանի շենքում՝ Կարեն Կարապետյանի հյուրանոցը. «Ժամանակ»
1555 դիտում
18:36 30-05-2014
ԵՊՀ ներկայացուցիչները հյուրընկալվել էին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում