211652_close_icon
views-count10882 դիտում article-date 10:56 24-09-2018

Արտակ Զեյնալյանը, «Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորել են «Իմ քայլը» դաշինքին, Նիկոլ Փաշինյանին ու Հայկ Մարությանին

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններում «Լույս» դաշինքի ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանը և շտաբի պետ Դավիթ Խաժակյանը գիշերն այցելել են «Իմ քայլը» դաշինքի շտաբ և հաղթանակի կապակցությամբ շնորհավորել «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին: Շնորհավորական հայտարարությամբ է հանդես եկել նաև «Ժառանգություն» կուսակցությունը տարածելով հաղորդագրություն, որտեղ գրված է․ ««Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և հատկապես երևանցիներին՝ մեր պետության վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ և օրինական ընտրությունների կապակցությամբ: Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար և անկախ, թե ով հաղթեց այս ընտրություններում, սա կարող է դառնալ նոր սկիզբ մեր երկրի ժողովրդավարացման կայուն մի գործընթացի և երաշխիքը՝ նախկինին այլևս երբեք չվերադառնալու: Մենք նաև շնորհավորում ենք նախընտրական արշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, հատկապես «Իմ քայլը» դաշինքնին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պարոն Հայկ Մարությանին՝ այս կարևոր միջոցառումը իրենց մասնակությամբ կայացնելու համար եւ ամենաբարին մաղթում նրանց բոլորին»,- գրված է հաղորդագրությունում: Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով՝ առաջատարն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքը, որը ստացել է քվեների 81.06 տոկոսը:

Նմանատիպ նյութեր