Վիետնամի ջունգլիներում հայտնաբերել են հիսուն տարի առաջ կորած խորհրդային օդաչուի մարմինը
Հյուսիսային Վիետնամի ջունգլիներում հայտնաբերել են խորրդային օդաչու-հրահանգիչ Յուրի Պոյարկովի մարմինը: Նա անհետ կորել էր կես դար առաջ:
Պոյարկովը Վիետնամական պատերազմի ժամանակ ուսուցանում էր վիետնամցի օդաչուներին: 1971թ. ապրիլին նա անհետ կորել էր՝ ՄԻԳ-21 կործանիչով ուսումնական թռիչք կատարելիս:
Վիետնամցիները տաս օր փնտրել են ինքնաթիռի կործանման վայրը, սակայն այդպես էլ ոչինչ չեն գտել և դադարեցրել են որոնումները:
Սակայն կորած օդաչուի թոռան խնդրանքով որոնումները վերսկսվել են և շարունակվում էին վերջին մեկ տարվա ընթացքում: Վերջապես, Տամդաո լեռնային շրջանում արշավախմբերից մեկի որոնողական աշխատանքները պսակվում են հաջողությամբ. հայտնաբերվել են երկու օդաչուի մարմին, որոնցից մեկը մեծ հավանականությամբ եղել է Պոյարկովը: Նրանց մասունքների հետ հայտնաբերել են նաև կործանիչի բեկորները:
Տեղեկությունը հաստատել է հյուսիս-վիետնամական ռազմական հրամանատարության շտաբը: