211652_close_icon
views-count3584 դիտում article-date 15:58 01-10-2018

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպելու է ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը. Լենա Նազարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպելու է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ` քննարկելու խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացնելու հարցը: Տեղեկությունը [url=https://www.tert.am/am/news/2018/10/01/Parliament/2806979]Tert.am[/url]-ին հայտնեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: Հանդիպման ժամի և վայրի մասին Լ. Նազարյանը տեղեկատվություն չտրամադրեց: Մյուս ԱԺ քաղաքական ուժերը՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Ծառուկյան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանը և ՀՅԴ խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանը նշեցին, որ իրենց հետ հանդիպման հարց չի քննարկվել: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/01/Parliament/2806979]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր