22214 դիտում
22:45 01-10-2018
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական խոսքը՝ Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ
Աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական խոսք է հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Բառերով հնարավոր չէ նկարագրել այն մեծ վիշտը, որ ապրում եմ այս պահին։ Շառլի հեռանալը շատ մեծ, անդառնալի կորուստ և ցավ է բոլորիս համար, հատկապես նրանց համար, ովքեր նրան մոտիկից են ճանաչել։
Հայաստանի ազգային հերոսը, հայ ժողովրդի դեսպանն աշխարհում, դարի արտիստը, ֆրանսիական երգի հայրը, մեր բոլորի կողմից այնքան սիրված Շառլ Ազնավուրը իր անզուգական, անկրկնելի, վառ տաղանդով, իր շիտակությամբ, իր լավատեսությամբ, իր բարությամբ հիացմունք էր առաջացնում ողջ աշխարհում։ Նա մարմնավորեց հայ ազգի ճակատագիրը, նրա վերածնունդը, անկոտրում կամքը, աշխատասիրությունը, անպարտելիությունը։
Շառլի կյանքն ինքնին մի հրաշալի ֆիլմ էր՝ լուսավոր և լի մարդասիրությամբ։ Այդ պատմությունը, այդ հրաշքը շարունակվում է և շարունակվելու է։ Ազնավուրի վառ աստղը երկնքից միշտ լուսաորելու է մեզ բոլորիս։
Հավերժ փառք քեզ, սիրելի Վարպետ, սիրելի Շառլ, Մեծ Հայ»,-ասված է Ս. Սարգսյանի խոսքում։։
Նմանատիպ նյութեր
3740 դիտում
20:30 01-10-2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ
3453 դիտում
15:55 21-11-2020
ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
784 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
922 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ