1151 դիտում
16:34 17-07-2019
JICA-ԱԻՆ համագործակցության շրջանակում Հայաստանը կունենա 22 հրշեջ նոր մեքենա
Հուլիսի 17-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց JICA-ի Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Էջիրի Յուկիհիկոյին:
Նախարարը շնորհակալություն հայտնեց JICA-ի ներկայացուցչին իրականացված աշխատանքների համար և առանձնապես շեշտադրեց ճապոնացի գործընկերների պատրաստակամությունը:
Ֆելիքս Ցոլակյանը գոհունակությամբ նշեց, որ 2017 թ. սեպտեմբերի 7-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում ընթացող ծրագիրն իրականանում է սահմանված ժամկետներում:
ԱԻ նախարարը կարևորեց Ճապոնիայի կառավարության հետ համագործակցության շարունակականությունը և առաջարկեց, հնարավորության դեպքում, քննարկել ծանր տեխնիկայի տրամադրումը, որոնք կարող են օգտագործվել սողանքների և քարաթափումների ժամանակ:
Էջիրի Յուկիհիկոն հավաստիացրեց, որ նոյեմբերին ծրագրով նախատեսված 22 հրշեջ մեքենաները կհասնեն Երևան: Նա սողանքների և քարաթափումների դեպքում օգտագործվող համապատասխան տեխնիկա տրամադրելու համար առաջարկեց Ճոպոնիայի կառավարությանը ներկայացնել ծրագրային հայտ, որպեսզի խնդիրը քննարկվի ըստ ընթացակարգի:
Նա նշեց, որ JICA-ԱԻՆ համագործակցությունն ունի արդյունավետ պատմություն՝ սկսած 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից:
Էջիրի Յուկիհիկոն համոզմունք հայտնեց, որ կդիտարկեն ԱԻՆ կարիքները և աստիճանաբար հնարավորինս կաջակցեն:
Հանդիպման վերջում Ֆելիքս Ցոլակյանը Էջիրի Յուկիհիկոյին հանձնեց «Հրշեջ գույքի բարելավման ծրագրի» շրջանակներում ցուցաբերած աջակցության համար JICA-ի ներկայացուցիչ Հիրոյուկի Հայաշիին շնորհված ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալը:
Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի կառավարության տարբեր գործակալությունների միջև ծավալվում է բեղուն և ակտիվ համագործակցություն: Այս համագործակցության կարևոր հանգրվաններից մեկն արձանագրվեց 2017թ. սեպտեմբերի 7-ին, երբ Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջև ստորագրվեց 36 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղք և 1 կարգավար մեքենա տրամադրելու մասին դրամաշնորհային համաձայնագիրը: Ծրագրի ընդհանուր արժողությունն է ավելի քան 14 մլն ԱՄՆ դոլար:
Մայիսի 6-ին Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ 14 հրշեջ ավտոմեքենայի, 3 ավտոսանդուղքի և 1 կարգավար մեքենայի՝ ԱԻ նախարարությանը հանձնման հանդիսավոր արարողությունը:
Ծրագրով նախատեսված տեխնիկայի երկրորդ խմբաքանակը (22 հրշեջ մեքենա) պլանավորվում է տրամադրել այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Նմանատիպ նյութեր
1990 դիտում
22:29 02-10-2018
ԱԻՆ-ը ընդլայնում է համագործակցությունը JICA-ի հետ
1276 դիտում
18:47 14-11-2019
ԱԻՆ-«JICA» համագործակցությունը շարունակվում է. ձեռք է բերվել պայմանավորվածություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1763 դիտում
12:57 14-06-2017
Մեծապես տպավորված եմ հայերի վերաբերմունքով. JICA-ի նախագահ Շինիչի Կիտաoկա
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»