5098 դիտում
14:12 03-10-2018
ՀԱՊԿ երկրները շարունակում են Յուրի Խաչատուրովի փոխարինման վերաբերյալ խորհրդակցությունները. Ղազախստանի արտգործնախար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները շարունակում են կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հետ կապված ինտենսիվ խորհրդակցություններն ՝ ընդգծելով, որ լուծումը պետք է ընդունելի լինի բոլորի համար:
Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է Ղազախստանի արտգործնախարար Կայրատ Աբդրահմանովը:
«Այս հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ինչպես ՀԱՊԿ անդամ պետությունների մայրաքաղաքներում, այնպես էլ ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի մակարդակով: Մենք վստահ ենք, որ մեր կազմակերպության կանոնադրության համաձայն, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում կգտնվի »,-ասել է զրուցակիցը:
Նա նշել է, որ այս ուղղությամբ ՀԱՊԿ-ի քարտուղարության եւ կազմակերպության բնականոն գործունեությանն ուղղված քրտնաջան աշխատանքը թույլ կտա խուսափել ցանկացած հետեւանքներից:
«Վստահ եմ, որ այս իրավիճակը որեւէ բացասական հետեւանքների չի բերելու ՀԱՊԿ-ի լիարժեք գործունեության համար: Խորհրդատվական աշխատանքն ու բանակցություններն ընթացքի մեջ են, ինչը բնորոշ է ցանկացած կազմակերպության քարտուղարության ղեկավարության փոփոխման ժամանակ»,-եզրափակեց արտգործնախարարը:
Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Դատարանը Խաչատուրովին ազատ է արձակել: Հայաստանն առաջարկել էր ՀԱՊԿ երկրներին սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:
Նմանատիպ նյութեր
891 դիտում
14:16 09-04-2015
Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Այս բաժնից
922 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
958 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի