211652_close_icon
views-count5487 դիտում article-date 13:22 03-10-2018

Արթուր Խաչատրյանը հրաժեշտ է տվել գյուղատնտեսության նախարարության աշխատակիցներին

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանն այսօր հանդիպել է նախարարության աշխատակիցներին և շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար։ Այս մասին հայտնեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Երբ ստանձնում էի այս պաշտոնը, գիտեի, որ այն կարճաժամկետ է լինելու, այս 4.5 ամիսների ընթացքում փորձեցինք ծրագրերում որոշ փոփոխություններ կատարել, արել եմ, ինչ կարողացել եմ։ Մշտապես առաջնորդվել եմ իմ սկզբունքներով՝ չխուսափելով պատասխանատվությունից ու նախաձեռնություն ցուցաբերելուց, ներդնելով իմ գիտելիքների ու փորձի ողջ պաշարը»,- մասնավորապես նշել է Արթուր Խաչատրյանը։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն իր հերթին աշխատակազմի անունից շնորհակալություն է հայտնել Արթուր Խաչատրյանին՝ արդյունավետ համագործակցության և աշխատանքային փոխհարաբերություններում ցուցաբերած մարդկային բարձր որակների համար՝ վստահություն հայտնելով, որ նա կշարունակի իր փորձն ու գիտելիքները ծառայեցնել երկրի զարգացմանը։ «Դուք կշարունակեք մնալ մեր լավագույն ընկերն ու բարեկամը»,- հավելել է Գառնիկ Պետրոսյանը։

Նմանատիպ նյութեր