Սպասողական վիճակը որքան երկարի, այնքան վատ երկրի համար. ՊԵԿ նախագահը՝ ընտրությունների մասին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետի հետ, որ ներդրումներ անելու համար գործարարները սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
«Բիզնեսը սպասողական դիրքեր է գրավում այնտեղ, որտեղ քաղաքական առումով կայուն վիճակ չէ, և սպասում է, թե քաղաքական ինչպիսի հանգուցալուծումներ կլինեն: Այնպես որ ճիշտ է վարչապետի տեսակետը միանշանակ:
Սպասողական վիճակը որքան երկարի, այնքան վատ երկրի համար, սա որպես տնտեսագետ եմ ասում: Ինչքան կարճ այդ ժամկետը, այնքան լավ տնտեսության համար»,-նշեց ՊԵԿ նախագահը՝ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում: